ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում անդրադարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ եղած խնդրին: Մասնավորապես ՀՊՏՀ մի ուսանող հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԲՈԿ նախագահը անձնական գնահատական տվեց է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը, սակայն նույնը չի պատրաստվում անել Դիանա Գալոյանի ատենախոսության պարագայում, երբ դարձյալ նույն խնդիրն է:
Սմբատ Գոգյանը նշեց, որ Դինա Գալոյանի վերաբերյալ նյութեր ստացվել են, 4 էջանոց հոդված է, տեղյակ է, որ այն մակագրվել է Գիտության կոմիտեին եւ հույս ունի, որ իրեն էլ կներգրավեն այդ աշխատանքների մեջ, ու այդ ամենի արդյունքում կկարողանան գնահատական տալ:
«Քանի դեռ ոչ ոք պաշտոնական գնահատական չի տվել Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ, ոչ աշխատանքի հեղինակը, ոչ պետական որեւէ մարմնից, ես թույլ չեմ տա ինձ մեկնաբանել այն: Դատավոր Ազարյանի դեպքում հարցազրույցում ինքն ասել էր, որ իր ատենախոսության մեջ կա խնդիր` տեսական մասում, կա տեքստի համընկնում, ինչը չի համարում արտագրություն»,-ասաց Սմբատ Գոգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ