ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Past.am-ի տեղեկություններով, ոստիկանապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ոստիկանապետի տեղակալ Արման Սարգսյանը: