Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում. «Փաստ»

Սեպտեմբեր 18,2019 12:38

Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երևում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջև կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչև, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ): Ավելին, որոշ պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն ունենալը նույնացնում են «ամեն ինչ մեզ կարելի է» գործելաոճի հետ:

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գտնում է, որ «ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից»:

Նշվածին պատգամավորը հավելում է նաև ամփոփիչ ասելիքը. «ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»: Դժվար է ասել՝ այսպես է մտածում ամբողջ խմբակցությունն ու նաև վարչապե՞տը, թե միայն հատուկենտ պատգամավորների համոզմունքն է:

Սակայն փաստն այն է, որ իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում՝ իշխանության թևերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30