ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի առաջ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսել առայժմ չի հաջողվում։ Երեկ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ այսօր նրանք հրավիրվելու են ոստիկանություն, որպեսզի հայտարարվի գործող ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին։
Ոստիկանության լրատվականն այս լուրը երեկվանից ոչ հերքում է, ոչ հաստատում։ Ըստ տեղեկությունների` ոստիկանության պաշտոնյաների հավաքը տեղի կունենա 13:00-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ