Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ հրաժարականի դիմում է գրելու նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցին՝ կհաստատե՞ք այդ տեղեկությունը՝ պատասխանեց. «Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստին քննարկվեր այդ հարցը: Կար հստակ սահմանված օրակարգ, թե ինչի մասին պիտի խոսվի: Բացառապես էդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման չի շոշափվել անգամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ