Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոնոյանը վստահեցնում է, որ Անվտանգության խորհրդի նիստում Օսիպյանի հրաժարականի մասին խոսք չի եղել, ոչ էլ ինքն է հրաժարական տալու

Սեպտեմբեր 18,2019 11:40

Այս պահին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում փակ հանդիպման է: Մինչ այդ նա լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ ասաց, որ ինչպես տեսնում եք, այդ լուրերը արդարացված չեն, չկա այդպիսի բան: Նա վստահեցրեց, որ վարչապետի հետ նման խոսակցություն անգամ չի եղել:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը՝ Տոնոյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա իր անհատական որոշումն է եղել»: Հրաժարականի տեքստի առնչությամբ Տոնոյանը նույնպես որեւէ մեկնաբանություն չուներ. «Կարծում եմ, Վանեցյանը ժամանակին դա կանի»:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե տարաձայնությունների պատճառով է եղել հրաժարականը՝ ՊՆ նախարարը պատասխանեց, որ առանց որեւիցե պատճառի հրաժարական չի լինում: Նա ասաց, որ Վանեցյանն իր ընկերն է, սերտ համագործակցել են ու բոլոր մեկնաբանությունները կթողնի իրեն. «Ես պաշտպանական քաղաքականության համար անմիջապես պատասխանատու եմ»:

Դավիթ Տոնոյանը հերքեց, որ Անվտանգության խորհրդում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ որեւէ խոսակցություն է եղել իր հրաժարականի մասին: Նա վստահեցրեց, որ շատ ներդաշնակ աշխատանք են տանում կառավարությունում:

Տոնոյանը նաեւ ասաց, որ ՊՆ-ում գլխավոր շտաբի պետի կամ այլ պաշտոններում պաշտոնանկություններ չեն սպասվում:

Նա ասաց, որ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, նոր կտեսնեն. «Հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ է, այն տեղեկությունները, որ իրենք ստանում են, կարծում եմ, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»: Հարցին՝ ցավոտ անակնկալներ լինելո՞ւ են՝ նա պատասխանեց. «Ցավոտ՝ ոչ: Մտահոգիչ փաստերի վերաբերյալ նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանքներ են կատարել: Հանձնաժողովն իր աշխատանքները չի անում, որ անպայման քրեական գործ հարուցվի: Տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30