Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարուքյանի նախագծով, դիցուք՝ Լիլիթ Մակունցին կարելի է նշանակել ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2019 11:37

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կարեւոր ուժային կառույցների ղեկավարներին նշանակելիս մեր երկրի ղեկավարը խոչընդոտների է հանդիպում՝ կապված վերոհիշյալ կառույցների ղեկավարներին ներկայացվող պահանջների հետ։ Ուստի պետք է վերացնել այդ պահանջները, որ ՀՀ ղեկավարներն այսուհետ ԱԱԾ տնօրեն կամ Ոստիկանության պետ նշանակելիս ազատ լինեն իրենց ընտրության մեջ։

Մարուքյանը հանկարծ նպատակահարմար է գտել՝ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները համապատասխանաբար ԱԱ եւ Ոստիկանության մարմինների պաշտոններից հանել եւ դարձնել քաղաքական (նույնն է՝ քաղաքացիական) պաշտոններ։ Եթե դժվարանում եք սա ըմբռնել, կարող եմ ավելի պարզ ասել։ Մարուքյանի նախագծով, դիցուք՝ Լիլիթ Մակունցին կարելի է նշանակել ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ։ Բայց մեղավորն այստեղ պատգամավոր Մակունցը չէ, այլ նա, ով նման ապուշ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին ներկայացնել պատգամավորի չափանիշները չգերազանցող պահանջներ։

Այդ պաշտոններում Մակունցի հնարավոր նշանակման խայտառակությունից բացի, մի ուրիշ բան էլ կարող է տեղի ունենալ։ Կարող են, օրինակ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ստիպել, որ նա ձեռքի հետ նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի գործն անի։ Ինչ է, նախարար մարդը մի պատգամավորի չափ չկա՞։ Եվ թող հանկարծ Արայիկ Հարությունյանը փորձի հակառակվել։ Գործից կհանեն, տեղը Լիլիթ Մակունցին կնշանակեն, որի ներսում ամեն ինչ կա՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, ազգային անվտանգություն, ոստիկանություն… Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպաշտպանություն։ Էդմոն Մարուքյանը սա է առաջարկում՝ հաշվի չառնելով մեր երկրի համար այդ օրենքի հնարավոր կործանարար հետեւանքները։

Էդմոն Մարուքյանն ուսումնասիրե՞լ է, արդյոք, անվտանգության մարմինների ղեկավարներ նշանակելու միջազգային փորձը, թե՝ սա զուտ հայկական նախագիծ է։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ում մի նահանգապետի, թեկուզ կոկորդիլոսներ սանձող, հնարավոր լինի դարձնել ЦРУ-ի տնօրեն։ Մեր պարագայում առաջարկվում է պատգամավոր Լուլուի վրա գեներալի ուսադիրներ ճպպցնել եւ նշանակել ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ։ Ո՞ր երկրում է նման բան հնարավոր՝ Վրաստանո՞ւմ, Ադրբեջանո՞ւմ, Իրանո՞ւմ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30