Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ փուլում է սպանությունների բացահայտումը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 18,2019 11:20

Դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին։ Ի թիվս այլ հարցերի՝ Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց «Մարտի 1»-ի թեմայով։

ՀՔԾ պետը հայտարարեց. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում։ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի։ Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է։ Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»։ Այս հայտարարությունից մեկ տարի է ֊անցել, բայց որեւէ բացահայտում դեռեւս չկա։

Ավելին, ՀՔԾ-ն մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք էր առաջադրել Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին, եւ նրան կալանավորեցին։ Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում նետված գնդակն ու պարկուճը համեմատվել են նախկինում՝ 2008 թվականին տրված փորձագիտական եզրակացությունների հետ։ Մի փորձաքննություն էլ 2018 թվականին է արվել։ Արդյունքում, համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։

Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից։ Այս ամենի արդյունքում Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց։

Իրավապահ համակարգի կուլիսներում, մեր տեղեկություններով պնդում են, որ մարտի 1-ի սպանություններով որեւէ ապացույց, որեւէ նորություն չկա։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30