Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն սկզբունքով օլիգարխ գործարար Սամվել Ալեքսանյանը արդեն երկու տասնամյակ է իր համայնքի շրջանավարտների, վարչապետի խոսքերով ասած, Վերջին զանգի «փարթին» կազմակերպում է ամբողջությամբ իր հաշվին, դարձյալ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ. «Ժամանակ»

Սեպտեմբեր 18,2019 11:11

Փաստ 100. Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սևակ Ամրոյանը, Նարե Գևորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաև նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երևանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին»։

Նույն սկզբունքով օլիգարխ գործարար Սամվել Ալեքսանյանը արդեն երկու տասնամյակ է իր համայնքի շրջանավարտների, վարչապետի խոսքերով ասած, Վերջին զանգի «փարթին» կազմակերպում է ամբողջությամբ իր հաշվին, իր օբյեկտներում, դարձյալ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Եթե գործարարը իր նախաձեռնությունը գովազդի, ինչ-որ առումով «հասկանալի» կլինի, որովհետև հանրության կողմից այնքան էլ չընդունված օլիգարխ է, փորձում է էժան ռեկլամ անել: Բայց վարչապետի պարագայում, դա լրիվ անընկալելի է: Մի քիչ էլ աբսուրդային, որովհետև ընդամենը երկու օր առաջ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց բոլոր նույն երգիչների անունները, որոնք հարկեր չեն վճարել:

77-րդ կետում վարչապետը, որպես նվաճում, նշում է, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լիտր/վայրկյան ջրաքանակ: Շատ լավ է: Բայց ընդամենը մեկ օր առաջ ջրտնտպետկոմի նախագահն արված հարցումին պատասխանել էր. «Անդրադառնալով ոռոգման համակարգում առկա խնդիրներին և անհրաժեշտ իրականացվելիք աշխատանքների ծավալներին ու արժեքներին, տեղեկացնում եմ, որ ներկայումս չի իրականացվել համապատասխան գույքագրում, սակայն դրա իրականացման անհրաժեշտությունը բարձրացվում է Ջրային կոմիտեի կողմից կազմվող հայեցակարգում»:

Փաստորեն պարոն Փաշինյանի տարիուկես կառավարման ընթացքում այդպես չի իրականացվել ոլորտի գույքագրում, չկա ընդհանուր պատկերը, դեռ միայն հայեցակարգ է մշակվում, որ նման անհրաժեշտություն կա (նման անհրաժեշտություն կա տնտեսության բացարձակապես բոլոր ոլորտներում), և վարչապետը, ռազմավարական առումով բացարձակապես ոչինչ չանելով հանդերձ, մի քանի հորի ռեժիմների փոփոխությունը պետական մակարդակի հաջողություն է ներկայացնում: Ոչ պակաս անհասկանալի է այն, որ վիճվարչությունը գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները հրապարակում է եռամսյակը մեկ, մինչդեռ վարչապետը 7-8-րդ ամիսներին վերաբերող գյուղատնտեսական ինչ-որ անհասկանալի ցուցանիշներից էր խոսում: Հազար խոշոր հարկատուների առաջին շարքերում գտնվողների հարկերի ավելացումից («Ֆլեշ», «Սպայկա» և այլն), բայց ամենապարզ տրամաբանությամբ, նույն սկզբունքով մի շարք խոշոր հարկատուներն էլ նվազեցրել են իրենց հարկային մուտքերը: Ահավասիկ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները:

Ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճը տարբեր երկրների առումով, ընդ որում՝ տոկոսային հարաբերակցությամբ: Նշենք, որ վարչապետի կողմից ներկայացվածներից գրեթե բոլորի դեպքում բացարձակ թվերը շատ փոքր են, որոշների պարագայում անգամ հազարի չեն հասնում, այդ իսկ պատճառով էլ ընդամենը մեկ-երկու խմբի ավելի ժամանումը անմիջապես տոկոսային լուրջ թռիչք է ապահովում:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30