Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

10 հակափաստարկ վարչապետի ներկայացրած 10 տնտեսական հարցերի վերաբերյալ. ՏԶՆԿ

Սեպտեմբեր 18,2019 10:27

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքում բացահայտված 10 հակափաստարկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ:

 

  1. Փաստ 1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս

Հակափաստարկ. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը ՀՀ ՎԿ-ի կողմից հաշվարկվում և հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ուստի 6.8%-ը վերաբերում է ՏԱՑ-ին և ոչ մի կերպ ՀՆԱ-ին:

 

  1. Փաստ 2. 2019թ.-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

Հակափաստարկ. 2019թ.-ի առաջին կիսամյակում  հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) արձանագրել են 24.5% աճ՝  կամ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել շուրջ  141 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, իսկ 152 միլիարդը կամ 25.1% աճը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին, այլ ոչ թե հարկերի և տուրքերի մեծությանը:

 

  1. Փաստ 9. 2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ:

-Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով աճել են:

Հակափաստարկ. Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների՝ 2019թ.-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3% աճ: Ի թիվս ըստ առանձին երկրների վիճակագրական թվերի որոշ անհամապատասխանությունների, ուշագրավ է նշել, որ համաձայն հյուրանոցային տնտեսություններում հաշվառված զբոսաշրջիկների՝ Միացյալ Թագավորությունից այցելող զբոսաշրջիկները շուրջ 66.5%-ով նվազել են:

 

  1. Փաստ 12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ … Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, …

Հակափաստարկ. Արտահանման ծավալների աճ արձանագրած ապրանքատեսակներից  ոսկերչական իրերի դեպքում աճը եղել է  18.4%:

 

  1. Փաստ 13. 2019թ.-ի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, Կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, Հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

Հակափաստարկ. Տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019թ.-ի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7.4%  անկում է գրանցել:

  1. Փաստ 14. 2019թ. հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝  գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով:

Հակափաստարկ. Ըստ ՀՀ ԿԲ-ի տրամադրված տվյալների միայն բանկային համակարգով տրամադրված հիփոթեքային վարկերը դիտարկվող ժամանակահատվածում աճել են 275%-ով:

 

  1. Փաստ 16. 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

Հակափաստարկ. Դիտարկվող ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի նվազումը պայմանավորված է ոչ թե արդյունավետ կառավարմամբ, այլ հիմնականում ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի և եվրոյի  արժեզրկմամբ:

 

  1. Փաստ 19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ ամենակարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։

 Հակափաստարկ. Խոսքը ոչ թե հուլիսին 12-ամսյա գնաճի ցուցանիշին է վերաբերում,  այլ  2019թ.-ի հուլիսը  2018թ. հուլիսի նկատմամբ, երբ գնաճը կազմել է 1.7%: Ընդ որում՝ դիտարկվող ժամանակահատվածում որոշ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կտրուկ աճել են. կարտոֆիլի գինն աճել է 75.4%-ով, ձվի գինը՝ 38.9%, թռչնամսի գինն աճել է 13.6%-ով, բանջարեղենինը՝ 11.7%, մակարոնեղենի գինը՝ 8.4% և այլն:

 

  1. Փաստ 53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին:

Հակափաստարկ. Չենք կարող արձանագրված փաստ համարել նվազագույն աշխատավարձի շեմում հենց 68.000 դրամի հաստատումը, քանի որ այդ հարցի շուրջ  դեռ խորհրդարանական լսումներ չեն եղել:

 

10. Վարչապետի կողմից ներկայացված ցանկում առկա են տնտեսական բլոկին վերաբերող մի շարք ցուցանիշներ, որոնց արժանահավատությունը հնարավոր չէ ստուգել՝ տվյալների անհասանելիության պատճառով:

 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30