Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք մարզիկ մտել է Եկատերինբուրգում ընթացող աշխարհի 20-րդ առաջնության ¼ եզրափակիչ: Նրանք այսօր կպայքարեն կիսաեզրափակիչ մտնելու համար:
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը լինելու է ղազախ Սակեն Բիբոսինովն է, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կհանդիպի Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լա Սանթոսին, իսկ Արման Դարչինյանը 75 կգ քաշային կարգում կմենամարտի ղազախ Տուրանբայ Կուլախմետի հետ:
Երեկ ուշ երեկոյան 1/8 եզրափակչում գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը (նկարում) միավորներով պարտվել է ռուսաստանցի Մաքսիմ Բաբանինին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև