ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) թվիթերում հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության 1988-ին թվագրվող գաղտնազերծված զեկույցը:
«Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անունով փաստաթղթում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոնն է, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923թ. հայերի տարածքում, որտեղ բնակչության 89 տոկոսը հայերն են»:
Զեկույցում նաև նշվում է, որ հայերի հանդեպ ադրբեջանցիների թշնամանքի հիմքում ընկած էին քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական խնդիրները: «Ադրբեջանի երիտասարդ բնակչության թվի արագ աճը հանգեցրեց հանրապետության` երկրի առջև ծառացած կրթական, աշխատանքի ապահովման, բնակարանային խնդիրները լուծելու անկարողությանը, Իսկ ադրբեջանցիների դժգոհությունը սկսեց արտահայտվել Հայաստանի դեմ հարձակումներով»,-նշվում է փաստաթղթում:
Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ