Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանն ամբողջապես կրում է այս կառավարության գործունեության համար պատասխանատվություն անցած տարվա մայիսից 10-ից մինչեւ երեկվա օրը. Դավիթ Շահնազարյան. NEWS.am

Սեպտեմբեր 17,2019 20:45

Արթուր Վանեցյանի հրաժարականը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման արդյունքում, եւ այդ հանգամանքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության ներսում տիրում է խառնաշփոթ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ) նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Երեկ մենք տեսանք դրա մեկ դրսեւորումը։ Իշխանության ներսում անկառավարելի վիճակ է։ Այս իշխանության հետհաշվարկի ժամացույցն արդեն միացած է, եւ Վանեցյանի հրաժարականը դրա հերթական ապացույցն է։ Իշխանությունը հսկայական խնդիր ունի, որը ինքն է իր համար ստեղծել թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում։ Ըստ էության երկիրը չի կառավարվում, կառավարման լրջագույն ճգնաժամ է։  Հիմա արդեն նոր խնդիրներ ավելացան։ Մինչեւ ԱՄՆ մեկնելը Փաշինյանը պարտավոր է ԱԱԾ նոր տնօրեն նշանակել։ Ոչ մի խելամիտ մարդ, ով չի ցանկանում կամուրջներ այրել իր ապագայի հետ, այս կառավարության հետ կաշխատի գործ չունենալ։ Ընտրությունը նրա շատ մեծ չէ, հավանաբար մի կարկառուն հեղափոխականի կնշանակի, կամ էլ համակարգի ներսում կգտնվեն նման կամիկաձեներ»,– ասաց Շահնազարյանը։

Միաժամանակ, Շահնազարյանը զերծ մնաց Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը գնահատականներ տալուց։ «Հիմա  բուռն կրքեր են այդ հարցի շուրջ, ես ժամանակավորապես զերծ կմնամ գնահատականներ տալուց. մի մասը համարում է իրեն դավաճան, մի մասը՝ հերոս։ Եկեք պահի օրվա շահերից չելնենք։ Խոստանում եմ անդրադառնալ այդ թեմային, երբ կրքերը կհանդարտվեն։ Միայն մեկ բան ասեմ, Արթուր Վանեցյանն ամբողջապես կրում է այս կառավարության  գործունեության համար պատասխանատվություն անցած տարվա մայիսից 10-ից մինչեւ երեկվա օրը»։

Նրա կարծիքով՝ հրաժարականների գործընթացը շարունակվելու է եւ վարչապետը կազատվի նաեւ ուժային կառույցների ղեկավարներից. «Տրամաբանությունը հուշում է, որ նաեւ այլ ուժայիններից նա պետք է ազատվի։ Ինչու չէ Վալերի Օսիպյանից կազատվի, ով ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում պաշտպանել ոստիկանական համազգեստի արժանապատվությունը, ՀՔԾ–ի պետը ընդհանրապես թյուրիմացություն է։ Դավիթ Տոնոյանի գործունեությունից, մեղմ ասած, հրճված չեմ։ Իրեն ես համարել եմ արդյունավետ գործող փոխնախարար, բայց նախարարի աթոռում՝  նա ընկավ պոպուլիզմի գիրկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30