ՌԴ Պետական Դումայի լիագումար նիստում խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով պատգամավորները ոտնկայս ծափահարություններով ողջունեցին Միքայել Մելքումյանի գլխավորած ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակներին:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ գտնվում են Մոսկվայում, որտեղ տեղի է ունենում ՌԴ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Կոմիտեի և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում Միքայել Մելքումյանը բարձրացրեց երկկողմ հարաբերությունների համար մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր:
Մասնավորապես խոսվեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ՀԱՊԿ պետություններից մեկի հետ խնդիրներ ունեցող պետություններին զենքի վաճառքի հարցի, ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խոչընդոտների, երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար արտոնյալ ժամկետի ավարտի, Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի երկարաձգման վարկավորման խնդիրների, Վերին Լարսի խնդրի, և մի շարք այլ հարցերի մասին:
Հանդիպման ավարտին երկու հանձնաժողովների միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:
Կարդացեք նաև
Այցի շրջանակներում Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաև Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն հարցեր: