Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Թավշյա հեղափոխությունը պետք է հաստատել ամեն օր». (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 17,2019 19:01

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ՀՀ 2-րդ նախագահի ընդդիմադիրների շքերթն առաջնորդելով դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան, որի մատույցներում են տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ի հիմնական իրադարձությունները, հայտարարեց. «Շնորհավոր արդարադատության հաղթանակը: Այսօր ուղղակի եւս մեկ որոշում չի ընդունվել դատարանի կողմից: Այսօր ընդունվել է մի որոշում, որի շնորհիվ, կարելի է ասել, փոխվել է Հայաստանի դեմքը եւ ծնվել է նոր իրավական պետություն Հայաստանում:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը չի պարտվել, կամ որեւէ քաղաքական ուժ չի հաղթել: Այսօր պարտվել են թալանչիները, այսօր պարտվել են ավազակները, այսօր պարտվել են այն իշխանավորները, որոնք կարծում են, որ տասնյակ տարիներ օգտագործելով պետական իշխանությունը՝ կարող են թալանել սեփական ժողովրդին: Իսկ հետո նաեւ, երբ ողջ ժողովուրդը ապստամբում է, կրակել նրա վրա: Այսօր, հետեւաբար, հաղթել է Հայաստանը, հաղթել է օրինապահ քաղաքացին, հաղթել է ժողովրդավարությունը, հաղթել է արդարադատությունը:

Այսօր մի մեծ գործ արեցինք բոլորովս: Ես ուզում եմ շնորհակալ լինել ձեզ բոլորիդ: Իմացեք, արդարադատությունը չի արվում միայն դատարանների քննիչների կամ դատախազների կողմից: Արդարադատությունը արվում է նաեւ շնորհիվ արդարադատություն պահանջող ժողովրդի: Եվ ես իմ խոսքը ուզում եմ ուղղել ժողովրդավարության համար մեր նահատակված զինվորներին, մարտի 1-ի ոճրագործության զոհերին: Մենք այստեղ, այս տեղում տարիներ շարունակ երդվել ենք, որ մենք բերելու ենք այդ ոճրագործության հեղինակներին պատասխանատվության: Եվ մենք, գիտակցելով մեր պատասխանատվությունը, բոլորովս, ամբողջ հայ ժողովուրդը տասնյակ տարիներ պայքարեց այս պահի համար՝ որ ոճրագործները դեմ հանդիման նստեն զոհվածների ծնողների դիմաց եւ նայեն իրենց աչքերին: Եվ պատասխան տան իրենց ոճրագործության համար: Այդ պահը եկավ: Դուք կարող եք ննջել հանգիստ, հպարտ, որ մենք կանգնեցինք արդարադատության թիկունքին եւ հասանք արդարադատությանը:

Եվ իմացեք. մենք չենք դադարելու մեր պայքարը: Մենք պետք է հասկանանք, որ սրանից հետո Հայաստանում ոչ մի բան մեխանիկորեն չի լուծվելու: Ամեն ինչին ժողովուրդը պետք է թիկունք կանգնի՝ հանուն ժողովրդավարության, հանուն թավշյա հեղափոխության հաղթանակի: Թավշյա հեղափոխությունը փայլուն հաղթանակ էր եւ այն պետք է հաստատել ամեն օր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30