Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաստեղծ նախարարություն, որը կոչվում է «Անհնարին ոչինչ չկա»․ Արաբական Էմիրությունների դեսպանի պարզաբանումը (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 17,2019 18:50

Այսօր Գյումրիում էին Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին և ԱՄԷ համալսարանի դոկտոր Համադ բին Սարայը: Վերջինս «Էմիրություններն անցյալի և ծաղկող ներկայի միջև» թեմայով դասախոսություն կարդաց Շիրակի պետական համալսարանում։

Էմիրությունների դեսպանն այսօր ևս զարմացրեց ներկաներին՝ Aravot.am-ի խնդրանքով թվարկելով իրենց երկրում գործող նախարարությունները։ Հիշեցնենք, որ սա նորանշանակ դեսպանի երկրորդն այցն է Գյումրի․ նախորդ այցի ժամանակ վերջինս և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին հայտնել էին, որ 2016 թվականից Արաբական Միացյալ Էմիրություններում գործում են երջանկության, ինչպես նաև հանդուրժողականության նախարարություններ։

Այսօր հայտնի դարձավ, որ ընտանիքների բարեկեցությամբ զբաղվող, նրանց երջանկությունն ապահովող նախարարությունից բացի, այս երկրում բացվել է մի նախարարություն, որը բառացիորեն թարգմանած կոչվում է՝ «Նախարարություն, որի առջև անհնարին ոչինչ չկա»։

«Մեկ ուրիշ նախարարություն է բացվել, որը կոչվում է «Նախարարություն, որի առջև անհնարին ոչինչ չկա», այս նախարարության մեջ ընդգրկված են վեց նախարարներ։ Այս նախարարությունը մասնագիտացված է նրանում, որ այն, ինչ չեն կարող ուրիշներն անել, նրանք պետք է անեն․ իրականացնեն բոլոր գործառույթները և լուծեն բոլոր խնդիրները։ Այն ենթարկվում է վարչապետին, ինչպես «Երջանկության», «Արհեստականության բանականության» նախարարությունները։ «Արհեստականության բանականության» նախարարի տարիքը 30-ից ցածր է, ընտրել են ուսանողի»,- հայտնեց դեսպանը։

Հիշեցնենք, որ այս երկրի միակ կին նախարարը երջանկության նախարարն է․ այդ պաշտոնը զբաղեցնում է երիտասարդ Օհուդ Ալ Ռումին։ Այս նախարարությունն այնպիսի օրենքներ է մշակում, որոնք կդյուրացնեն կյանքը ու երջանկություն կբերեն էմիրաթցիներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30