Նուր-Սուլթանում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Վերջին օրը Հայաստանի հավաքականի անդամ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց իրանցի Մոհամմադալի Աբդոլհամիդ Գերաեիի հետ ու հավասար պայքարում 6:8 հաշվով պարտություն կրեց:
Մեր փորձառու ըմբիշը թեեւ այս անգամ մեդալի չարժանացավ, սակայն 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային ուղեգիր նվաճեց Հայաստանի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ