«Դաստիարակությունս թույլ չի տա հորս տարիքի մարդուն խիստ պատասխան տալ: Նախ, այդ ո՞ր ՀՀԿ-ականն է նման բան առաջարկել եւ ի՞նչ տրամաբանությամբ, երբ խոսքը որդի կորցրած եւ մեր իշխանության քննադատ-մարդու մասին է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն զոհերի հարազատներին միլիոններ է առաջարկել՝ արդարություն չպահանջելու դիմաց, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դա աբսուրդ է, ամեն ինչ չի էլի, որ պետք է ասել: Եթե նման բան եղել է, ինչո՞ւ չի հայտարարել, թող անուններ տա, չէ՞ որ ՀԱԿ-ը խմբակցություն էր, թող ասեին: Դա անհեթեթություն է»,-վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
https://www.facebook.com/aravot.am/videos/1169586356570594/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ