Հայաստանի հավաքականի անդամ, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հավասար մենամարտում մրցավարների տարաձայն որոշմամբ պարտվեց Անգլիայի ներկայացուցիչ Շաեվոն Քլարկին:
Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից ռինգ մտնելու է եւս մի բռնցքամարտիկ՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Բաբանինն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ