Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենսդիրն իրավունք չունի կոպտորեն միջամտել դատական իշխանության աշխատանքին». Շարմազանով

Սեպտեմբեր 17,2019 17:11

«Փաշինյանը ՀՀ-ն տանում է դեպի թայֆապետություն, նիկոլապետություն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության սկսած գործընթացին, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ԱԺ նախագահին էլ կարող եմ ասել, որ եղբայր, ամեն ինչ այս օրով չի ավարտվում, մտածեք պետության շահի մասին եւ Նիկոլի կուտը մի կերեք: Օրենսդիրն իրավունք չունի կոպտորեն միջամտել դատական իշխանության աշխատանքին»,-նշեց Շարմազանովը:

Հարցին՝ «Հրայր Թովմասյանին համարո՞ւմ եք ձեր՝ ՀՀԿ-ի մարդը», Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Հրայր Թովմասյանն իր կնոջ մարդն է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1169586356570594/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30