Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով դատախազ. «Նախագահականի անձինք աշխատել են քողարկել բանակի ներգրավվածությունը»

Սեպտեմբեր 17,2019 16:56

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Մարտի գործով մեղադրյալ, ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, ասել է թե՝ նրան ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Դատարանի որոշումից հետո պաշտպանները կրկին միջնորդեցին Քոչարյանին կալանքից ազատել՝ այս անգամ գրավի կիրառման հիմքով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Քոչարյանի հանդեպ կալանքը պահպանելու անհրաժեշտ հիմքերը դատավարության այս պահին բացակայում են: Պաշտպանի խոսքով՝ նախաքննության ընթացքին Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել, չի խուսափել քննությունից, եւ հակառակը փաստող տվյալներ չկան:

https://www.facebook.com/aravot.am/videos/358632598377278/

 

Պաշտպանը միջնորդությամբ նախ դատարանին առաջարկեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ չհեռանալը, իսկ եթե դատարանը գտնի, որ նման հիմքեր առկա չեն, ուրեմն՝ գրավի կիրառումը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե գրավի ինչ չափի մասին է խոսքը: Պաշտպանները, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանը, ասացին, որ հարցը թողնում են դատարանի հայեցողությանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/909093546157261/

Միջնորդության դեմ առարկեց մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա ասաց. «Կան ապացույցներ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքներին հիմքում դրված գործողությունների ժամանակ միջոցներ են ձեռնարկվել՝ որոշակի  տվյալներ քողարկելու համար: Բանակի ներգրավվածության փաստը քողարկելու համար զինվորական պետհամարանիշները, զինվորական համազգեստների տարբերանշանները փոխվել են, նախագահի աշխատակազմից անձինք ջանքեր են գործադրել բանակի՝ ներգրավվածության քողարկման ուղղությամբ: Այս ամենի վրա են հենվում մեր մատնանշած այն ռիսկերը, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի գործի քննությանը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, 17:00-ին:

https://www.facebook.com/aravot.am/videos/1146815225528487/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30