«Վանեցյանի գնահատականն օբյեկտիվ գնահատական էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Փաշինյանին հաջողվեց շանտաժով դառնալ վարչապետ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուն: «Փաշինյանի ձախողված քաղաքականության գնահատականը տվել է իր իսկ կողմից գեներալ-մայորի կոչում ստացած Արթուր Վանեցյանը: Կարծում եմ, որ սպան երդում է տվել ծառայել ՀՀ-ին եւ փորձել է մնալ այդ շրջանակներում, բայց Փաշինյանն իր անձը շփոթել է ՀՀ-ի եւ իր «թայֆայի» հետ»,-համոզմունք հայտնեց նա:
https://www.facebook.com/aravot.am/videos/1169586356570594/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ