Եկատերինբուրգում շարունակվող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մասուդ Յուսիֆզադային ու շարունակում է պայքարը:
Հերթական հաղթանակը տարավ նաեւ 63 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որն առավելության հասավ կոլումբիացի Խոսե Մանուել Ֆորիի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ