Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանին երեկ ուղղված հորդորին՝ չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է արել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց կարճ. «Ինքը շատ փոքր է, որ գեներալ-մայորներին խորհուրդներ տա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ