ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը ոչ ոք չի դիմել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում այդ մասին ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, երեկ նման որոշում է կայացրել իշխող ուժի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը:
«Հիմքերը չեն ներկայացվել, երբ կլինի` կմեկնաբանենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ նման գործընթաց նախաձեռնելու իրավունք խմբակցությունն ունի` խորհրդարանական կառավարման պարագայում:
«Ոչ մի կերպ կաշկանդված չենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ «Ելք» խմբակցությունը Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելուն դեմ էր քվեարկել. «Մեզ համար խնդիր չի մեկ անգամ էլ դա անել: Բայց կարեւոր հարց կա` որքանո՞վ է գործընթացը սահմանադրական եւ ժողովրդավարական»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Իսկ թե ավելի վաղ ինչպես էր Արարատ Միրզոյանն արձագանքում Հրայր Թովմասյանի հրաժարականի մասին պնդումներին՝ տեսանյութում: