Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը մեկնաբանում է՝ արդյոք զուգադիպություն կա իրենց նախագծի ընդունման եւ ԱԱԾ տնօրենի հրաժարականի միջեւ

Սեպտեմբեր 17,2019 15:25

«Իշխանության ներքին որեւէ բանի չենք տիրապետում, բայց քաղաքական ինտուիցիան հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող է: Այդպիսով նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը»,- այսօր այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը`անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին: Նա գտնում է, որ թե իշխանությունը, թե Արթուր Վանեցյանը պետք է հրաժարականի կամ ազատման պատճառները ներկայացնեն. «Մենք դա քննադատել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ փակ կառավարում էր, հիմա` թափանցիկ եւ ժողովրդավար կառավարման ժամանակ պետք է սպառիչ պատասխաններ տրվեն»:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ երեկ առաջին ընթերցմամբ ընդունված ԱԱԾ եւ ոստիկանության մասին օրենքներում արված փոփոխությունների նախագծին, որի հեղինակն իրենց խմբակցությունն է: Դրանց համաձայն, ԱԱԾ եւ ոստիկանության պետերը քաղաքական պաշտոններ են: «Մամուլում լուսաբանվել է այնպես, որ ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ կամ ոստիկանության պետ»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հստակեցնելով, որ այդ պաշտոնները կարող են զբաղեցնել պատգամավորի չափանիշներին համապատասխան անձը: Նա նկատեց, որ վարչապետի բարձր պաշտոնի համար էլ նախատեսված են այդ չափանիշները. «Ինչո՞ւ չի գրվում, որ ով ուզի` կդառնա վարչապետ»: Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց ներկայացրած փոփոխությունների նախնական տարբերակը մերժվել էր, հիմա միջանկյալ տարբերակ է բերվել, որում մինչեւ երկրորդ ընթերցում, փոփոխություններ են լինելու: «Բայց այս միջանկյալ լուծումով սուպերվարչապետական համակարգը չի ուժեղանում, ժողովրդավարությունն է ուժեղանում, քանի որ վարչապետը պարտադրված չի լինելու նշանակում կատարել իրեն ներկայացված ցանկից»,- ասաց նա` նաեւ արձագանքելով հարցադրումներին`արդյո՞ք զուգադիպություն կար այդ նախագծի ընդունման եւ ԱԱԾ տնօրենի հրաժարականի միջեւ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30