Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը՝ նախկիններին. «Չփորձվեն խառնվել իմ եւ գործող իշխանությունների հարաբերությունների մեջ»

Սեպտեմբեր 17,2019 14:57

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեք լրատվամիջոցների թղթակիցների հետ զրույցում հայտարարել է. «Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ չփորձեն այսպես կոչված պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար։ Այն հեղինակությունը և վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր և մնայուն արժեքն է, որը անհրաժեշտ է մեր պետությանը, և ես կարծում եմ, որ ես այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն։

Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ։ Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են և ոնց կշարունակենք»:

Հարցին՝ վարչապետի հետ ի՞նչ հարաբերություններ են եղել այս ընթացքում, արդյոք լարվածություն եղե՞լ է, նա պատասխանել է. «Վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություներ։ Մենք աշխատել ենք շատ լավ։ Եվ չէի ցանկանա այլ մանրամասներ ասել»:

Արթուր Վանեցյանը պատասխանել է նաեւ հարցին, թե արդյոք ունի քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն. «Ես երբ որ ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված այս պահին որևէ  մեկնաբանություն չեմ անի։ Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին, երկու շատ վճռորոշ խաղեր, որոնց հաջողության դեպքում Հայաստանի ֆուտբոլային թիմը՝ ազգային հավաքականը, առաջին անգամ պատմության մեջ կարող է հայտնվել Եվրոլիգայի եզրափակիչ փուլում։ Ինձ համար ամենակարևոր հարցը այս պահին դա է։ Կանցնի ժամանակը, և ես իմ որոշումը, հնարավոր որոշումը կկայացնեմ։ Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես միայն զբաղվելու եմ ֆուտբոլով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30