Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Տիգրան Ուլիխանյանը, երբ գրում էր` «ԱԺ-ի դեմ խաղ չկա»

Սեպտեմբեր 17,2019 14:34

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը չի կիսում այն կարծիքները, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը իշխող ուժի կողմից դատապարտված է: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա չմանրամասնեց թե ի՞նչ հիմքով են պատրաստվում դա անել, բայց վստահեցրեց, որ նախագիծը կտա բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում նաեւ այն հարցի, թե Հրայր Թովմասյանը ՍԴ անդա՞մ է, թե՞ դատավոր, քանի որ ԱԺ-ն կարող է գործընթաց նախաձեռնել ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Մինչդեռ, ավելի վաղ, Վահե Գրիգորյանը բանավեճ էր սկսել` Հրայր Թովմասյանի` ՍԴ անդա՞մ, թե՞ դատավոր լինելու մասին:

ԱԺ-ի կողմից նման գործընթաց սկսելը նա ճնշում չի համարում դատական իշխանության վրա, քանի որ նման գործընթաց նախաձեռնելու լիազորությունը ԱԺ-ին տրված է: «Ովքեր դա վիճարկում են, կասկածում եմ նրանց իրավաբանական գիտելիքներ վրա»,- ասաց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել` նկատելով, որ իրենց դեմ «խաղ չկա» այս գործընթացում»: Հարցին` համաձայն ե՞ք ձեր գործընկերոջ գնահատականի հետ, Գեւորգ Պապոյանը փորձեց պատասխանել` բացատրելով, որ նա, հավանաբար, նկատի է ունեցել այն, որ խորհրդարանն իր գործառույթները ամբողջովին իրականացնելու է, խորհրդարանական կառավարումը դա թույլ է տալիս. «Դա ԱԺ-ի լայն լիազորությունների մեջ»: Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց` ԱԺ-ի դեմ խաղ չկա ասելով, նկատի ունի, որ այդ ինստիտուտի դեմ խաղ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30