Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշում կհրապարակի Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ

Սեպտեմբեր 17,2019 14:28

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գրավոր միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար:

Նա նշեց. «Միջնորդություն եմ ներկայացրել՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունների բացասական, ակնհայտ զարգացող դինամիկան. իսկ կալանքը խոչընդոտում է ինտենսիվ բուժմանը»:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդ ճանաչված Հայկ Թորոսյանը նիստի ընթացքում պնդեց, որ Մանվել Գրիգորյանն իրենցից խլել է բենզալցակայան, պահանջում է, որ Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանը վերադարձվի իրեն:

Նիստն ընդմիջվեց: Դատարանը Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդության մասին որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30