Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»

Սեպտեմբեր 17,2019 14:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Մարտի գործով մեղադրյալ, ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, ասել է թե՝ նրան ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Երեւի դատախազության համար դա հասկանալի չէ, բայց ես այն տեսակի մարդը չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնել: Նման փաստեր չկան: Չկա սուբյեկտը, որի վրա պետք է ազդեի՝ ինչ-որ բան փոխելու համար: Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»:

Քոչարյանը նշեց, որ քրեական գործում ընդամենը կա երկու-երեք դրվագ իրեն առնչվող. «Առաջինը դա հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում: Հարցաքննվել են 12-13 հոգի, ներկա եղել՝ մոտ 25-ը: Ես ուղղակի ելույթ եմ ունեցել: Որպես դատավոր՝ կարող եք ծանոթանալ ցուցմունքների հետ համոզվելու համար՝ ես ինչ-որ բան այստեղ փոխելու մտադրություն պե՞տք է ունենամ, թե ոչ: Մյուս դրվագն այն է, որ կան ինձ հետ շփված-զրուցած մարդկանց ցուցմունքներ: Տիգրան Թորոսյան՝ ԱԺ նախագահ, որի հետ քննարկել եմ արտակարգ դրության հրամանագիրը, իսկ Սերժ Սարգսյանին, որպես վարչապետ, զանգել եմ եւ հետը համաձայնեցրել: Ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էլ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով: Արմեն Գեւորգյանին էլ հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել: Վերջ: Չկա էլ մարդ, որը ինձ հետ շփված կլինի որեւէ կերպ: Ես չեմ մերժում այդ ցուցմունքները, ես ինչո՞ւ պետք է ազդեմ: Ասել են այն, ինչ եղել է, բացի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, մի բան  է ասել, որն իրականությանը չի համապատասխանում, թե իբրեւ ես բանավոր եմ հայտարարել արտակարգ դրություն: Դա աբսուրդ է, բանավոր չի լինում արտակարգ դրություն»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1378484088975364/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30