Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայր, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստում հրապարակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը: Դատավորը մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Դատարանի մոտ լարված իրավիճակ է: Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց Քոչարյանի դեմ ցույց անողներից մեկին: Կարմիր բերետավորները մի պահ կարծես ուզում էին նաեւ տարածքում տեղակայված մեքենաները, տեխնիկան հանել, սակայն հետո կոմպրոմիսի եկան:
Մինչ այդ երկու կողմերի ցուցարարներին էլ զգուշացվել էր, որ բարձր երաժշտություն չմիացնեն եւ փոխադարձ չվիրավորեն: Ցուցարարներն այս հորդորներին չէին հետեւում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ