Մարտի մեկի գործով մեղադրյալներից Սեյրան Օհանյանը կարծում է, որ դատարանը պետք է կատարի Քոչարյանի գործով ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումը եւ նրան ազատ արձակի կալանքից։ Այս մասին նա քիչ առաջ ասաց լրագրողների հետ զրույցում` նշելով, որ դատարանից ակնկալում է արդար որոշում։
Պաշտպանության նախկին նախարարը, որը եւս մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար, համոզմունք հայտնեց, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգ չի տապալվել։
Դատարանն այսօր հրապարակելու է գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդության որոշումը։
https://www.facebook.com/aravot.am/videos/362800521291014/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ