Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թ․-ի դրությամբ Հայաստանի՝ ՄԱԿ-ում պարտավորությունների կատարման պատկերը շատ նման է նախորդ իշխանությունների ժամանակ արձանագրած պատկերին։. ՀՔԱՎ

Սեպտեմբեր 17,2019 12:54

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ 2019 թ․ հոկտեմբերի 19-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ISHR-ը (International Service for Human Rights) հրապարակել է թեկնածու երկրների ցանկը՝ ըստ ՄԱԿ-ում ստանձնած պարտավորությունների կատարման վիճակի։ Թեկնածու երկրներն են Հայաստանը, Բրազիլիան, Գերմանիան, Ինդոնեզիան, Իրաքը, Ճապոնիան, Լիբիան, Մարշալյան կղզիները, Մավրիտանիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Կորեայի Հանրապետությունը, Սուդանը, Վենեսուելան։

Ցանկում առաջատարը Գերմանիան է։

2019 թ․-ի դրությամբ Հայաստանը կատարել է ստանձնած 15 պարտավորություններից միայն 9-ը։ Համաձայնագրերի վավերացմանն ու մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին վերաբերող բաժինների պարտավորությունները Հայաստանը լիովին կատարել է։ Չկատարած պարտավորությունները Մարդու իրավունքների խորհրդի հետ համագործակցությանն ու քաղաքացիական հասարակության աջակցությանը վերաբերող բաժիններում են։

2019 թ․-ի դրությամբ Հայաստանի՝ պարտավորությունների կատարման պատկերը շատ նման է նախորդ իշխանությունների ժամանակ արձանագրած պատկերին։

Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների գործուն քայլերը այս պատկերը փոխելու ուղղությամբ։

Հայաստանի պարտավորությունների կատարման վիճակը, ըստ առանձին պարտավորությունների՝ այստեղ 

Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30