Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ակնհայտ երեւում է, որ որոշակի խմորումներ են եղել». Արման Աբովյանը` Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

Սեպտեմբեր 17,2019 13:14

«Ներիշխանական որոշակի պրոցեսներ են: Քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացված լինեն այն հայտարարությունները, որոնք հնչում են այս երկու օրը։ Առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, մի քիչ դժվար է տալ գնահատական, քանի որ ներիշխանական գործընթացներ են։ Իհարկե, մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել, բայց կարծում եմ, որ պետք է մի քիչ հստակություն լինի ու նոր հնչի գնահատական: Ակնհայտ երեւում է, որ որոշակի խմորումներ են եղել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն`անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Հնչող ակնարկների վրա դատողություն անելը սխալ է համարում նաեւ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Բայց պատգամավորին զարմացնում է այն, որ հասարակության մեջ դրսևորվեց ցայտուն առճակատում. «Մինչև երեկ հեղափոխական շրջանի ազդեցիկ դեմքերից էր Արթուր Վանեցյանը, որին գովերգում էին, հիմա քննադատության թիրախ է, որն արժանանում է բուռն քննադատությունների»:

ԲՀԿ-ական պատգամավորները հույս ունեն, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ կասի, թե ինչ էր ակնարկում հրաժարականի իր տեքստում։ Հույս ունեն, որ դա կանի նաեւ իշխանությունը:

Այլ մանրամասները` տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30