Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային գաղտնիքի հասանելիությունը կթուլացնի վստահությունը համակարգի նկատմամբ. «168 ժամ»

Սեպտեմբեր 17,2019 11:56

Բանկային գաղտնիքը, անշուշտ, անձեռնմխելի չէ: Բայց նաև ինքնանպատակ չէ։ Եթե կա  բանկային   գաղտնիքի   հասանելիության անհրաժեշտություն, ապա այսօր էլ բոլոր իրավական հնարավորություններն ապահովված են, և ցանկության դեպքում դրանց շրջանակներում կարող են բացահայտել ցանկացած կոռուպցիոն գործարք կամ, այսպես ասած, կեղտոտ փողերի տեղաշարժ։ Ի՞նչն է խանգարում օգտվել գործող հնարավորություններից, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։ Չէ՞ որ նույն օրենքի պայմաններում մեկ տարի առաջ լավ էլ բացահայտում էին անում։ Եթե այդ օրենքը թույլ է տալիս հասնել հանրապետության նախկին նախագահի եղբոր բանկային տվյալներին, ինչո՞ւ դա հնարավոր չէ նաև այլ դեպքերում։

Իսկ ո՞վ ասաց, որ բանկային գաղտնիքի ձեռքբերումն այդքան հեշտ ու հանգիստ պետք է լինի, որ ում մտքին երբ փչի՝ դիմի ու ստանա այն։ Այո, բանկային գաղտնիքի հասանելիությունը պետք է բարդ ու դժվար լինի։

Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ դեմ ենք գողացված փողերի բացահայտմանն ու բռնագանձմանը։ Դրանում որևէ կասկած լինել չի կարող։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է վտանգել բանկային համակարգի կայունությունը։ Խնդիրն այն ռիսկերի մեջ է, որոնք կարող են առաջանալ այս նախաձեռնության հետևանքով։ Դրանք չի կարելի անտեսել, եթե նույնիսկ տեսական են։

Բանկային գաղտնիքի հասանելիությունը կթուլացնի վստահությունը համակարգի նկատմամբ։ Ի վերջո՝ հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց գումարները պահում են բանկերում։ Դա, առաջին հերթին՝ վստահության արդյունքն է։ Մի բան, ինչը կարելի է կորցնել մեկ օրում և չկարողանալ վերականգնել տարիների ընթացքում։ Ցանկացած անհարկի միջամտություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ բանկային համակարգի համար։ Սրա մասին է, որ պետք է մտածել, և դա առաջին հերթին՝ Կենտրոնական բանկի խնդիրն է։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30