«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը արձակագիր, դրամատուրգ Էդգար Կոստանդյանն է։ Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարին, գրական ոլորտի խնդիրներին եւ այլ թեմաների։
– Էդգար, թավշյա հեղափոխությունից անցել է շուրջ մեկուկես տարի։ Ի՞նչ տպավորություններ ունես ներկայիս իշխանության գործելաոճից։ Ըստ Ձեզ՝ նրանք արդարացնո՞ւմ են ժողովրդի սպասելիքները։
– Ներկայիս իշխանության կազմում կան տղերք, որոնք ուժեղ աշխատողներ են, չենք կարող դա չասել, բայց կան նաեւ անհաջող կերպարներ։ Կոնկրետ գրական ոլորտում ես որեւէ փոփոխություն չեմ նկատում։ Անձամբ ես պետության հետ որեւէ համագործակցություն չեմ ունեցել, ուստի չգիտեմ՝ ինչ է փոխվել, ինչ՝ ոչ։ Ո՛չ նախորդ, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք երբեք պետական ֆինանսավորմամբ գիրք չեմ տպել։
– Ըստ Ձեզ՝ այս իշխանությունը երկար կյանք կունենա՞:
– Ես, անկեղծ ասած, ուզում եմ, որ այս իշխանությունը երկար կյանք ունենա։ Բայց ինձ ճիշտ հասկացեք, ոչ թե կոնկրետ այս իշխանությանն եմ ուզում, այլ չեմ ուզում, որ որեւէ իշխանություն տապալվի՝ կլինի Փաշինյանի, թե Պողոսի թիմը։ Չեմ ուզում, որ երկիրը ցնցումների ենթարկվի, դրանից միայն ժողովուրդն է տուժելու։ Եթե միայն իշխանավորները տուժեին, ինձ համար միեւնույն կլիներ։ Ուզում եմ, որ այս իշխանությունն իրեն արդարացնի, հաջողի՝ չնայած այն բանին, որ նրանց շատ քայլերի հետ համաձայն չեմ։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում