Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատերն են հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել այն իրավիճակը, երբ ուժային կառույցների ղեկավար դառնա պատահական մեկը, ով չունենա մասնագիտական կրթություն ու փորձառություն. «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2019 11:22

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Ոստիկանության եւ Հանրային ծառայության մասին օրենքներում փոփոխությունների աղմկահարույց նախագծերը։ Առաջարկի իմաստն այն է, որ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանության պետի պաշտոնները համարվեն քաղաքական, ու այդ պաշտոններում նշանակվեն պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք, այն է՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարին Հայաստանում մշտապես բնակված, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Սա նշանակում է, որ ցանկացած մեկը, չունենալով անգամ բարձրագույն կրթություն, կարող է զբաղեցնել ուժային կառույցի ղեկավարի պաշտոնը։

Մինչդեռ գործող օրենսդրությամբ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է համակարգի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում։ Ոստիկանության պետ կարող է դառնալ ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում։ Մի քանի օր է՝ բուռն քննարկումներ կան այս նախագծի շուրջ։ Շատերն են հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել այն իրավիճակը, երբ ուժային կառույցների ղեկավար դառնա պատահական մեկը, ով չունենա մասնագիտական կրթություն ու փորձառություն։ Ի վերջո, ուժային կառույցները, հատկապես՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, ինչ-որ առումով ներքին չգրված կանոններ ունեն։ Այստեղ աշխատում են սպաներ, որոնք ունեն, ինչպես Արթուր Վանեցյանն է ասում՝ «սպայի պատվի» գիտակցություն, տիրապետում են ներքին անցուդարձին եւ այլն։ Մինչդեռ «դրսից» բերված ղեկավարը կարող է ռումբ դառնալ համակարգի համար եւ քանդել տարիների ստեղծածը։

Այսպիսի փոփոխություն անելու միակ իմաստն այն է, որ հեղափոխական իշխանությունը կաշկանդված չլինի եւ սույն պաշտոններում նշանակի ոչ թե համակարգի ներսից, այլ լրիվ նոր՝ հեղափոխական անձնավորության։ Բայց քանի որ հասկանում են, որ նման բան անել չի կարելի, առավել եւս՝ օրենքով, ուստի Նիկոլ Փաշինյանը որոշել է «չփչացնել» իր թիմակիցներին եւ դա անել «Լուսավոր Հայաստանի» ձեռքով։ Ավելին, խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ-ականները չէին թաքցնում, որ պետության ղեկավարը կաշկանդված է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակումներ անելու հարցում, ուստի այս կարգավորմամբ հարցը լուծվում է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հոդվածի տրանաբանությունից ելնելով Նիկոլ Փաշինյանը չպետք է վարչապետի պաշտոն զբաղեցներ այլ Ազգային Ժողովի նախագահի,իսկ վարչապետի պաշտոնում նշանակվեր ,,տեխնոկրատ,,,մանավանդ,որ մեր երկիրը խորհդարանական է և ոչ վարչապետական…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30