Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուլիխանյան. «Ժողովուրդն իր ընտրությամբ Հրայր Թովմասյանին ասել է՝ անմիջապես դադարեցրո՛ւ քո գործունեությունը». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 17,2019 11:09

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ «Իմ քայլ»-ի համար։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ։

– Կարելի է ենթադրել, որ ԱԺ նախագահի այս հայտարարությունը հիմքն էր այն բանի, որ պետք է առաջիկայում ՍԴ նախագահը հրաժարական ներկայացնի։

– Ես կարծում եմ, որ սա պետք է դիտարկել որպես լրացուցիչ հիշեցում, որ ՀՀ ժողովուրդը ընտրությունների միջոցով ինչ-որ բան տեղեկացրել է նաեւ Հրայր Թովմասյանին, որը գուցե այլ գործերով զբաղված լինելով՝ բաց է թողել ժողովրդի ուղերձը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ում տեղի չեն ունեցել ստանդարտ ընտրություններ։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջոցով ՀՀ ժողովուրդը Հրայր Թովմասյան նախկին քաղաքական գործիչ, խորհրդարանական ՀՀԿ մեծամասնության անդամ, նախարար, ամբողջապես ՀՀԿ-ի հետ կապված մարդուն, իր թիմին ոչ մի մանդատ չտալով, ուղղակի արգելել է ՀՀ-ում որոշումներ կայացնել։ Հենց այդ օրը ժողովուրդն իր ընտրությամբ Հրայր Թովմասյանին ասել է՝ անմիջապես դադարեցրո՛ւ քո գործունեությունը, Հրայր Թովմասյան, դադարեցրո՛ւ թղթեր ստորագրելը, Հրայր Թովմասյան, հանկարծ որոշումներ չկայացնես։

– Բայց սա նշանակում է, որ իշխանությունը կրկին ճնշում է գործադրում դատական իշխանության վրա, որի իրավունքը չունի…

– Ճնշումը ընկալման հարց է։ Ես էլ հարցնում եմ, իսկ ո՞վ է դրանից ճնշվել, եթե ինչ-որ մեկը ճնշվել է, ապա կարող եմ ասել, որ դա եղել է ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված ներկայացուցիչը, եւ որ ամենակարեւորն է, առաջնային մանդատ ունեցող միակ պետական հիմնարկը։ Սրանով ամեն ինչ ասված է, ճնշում բառը պետք չէ ֆետիշացնել, ԱԺ-ն իր լծակները կարող է օգտագործել ՀՀ-ում ժողովրդի կամքի գերակայությունը ապահովելու համար։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30