Խանտի-Մանսիյսկում նոկաուտ համակարգով ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկած 128 գրոսմայստերներից երկրորդ շրջանի ավարտից հետո պայքարի մեջ մնացել է 32-ը: Նրանց մեջ է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Երրորդ շրջանի՝ 1/16 եզրափակչի, առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով արդեն 25-րդ քայլում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ: Այսօր կկայանա երկրորդ պարտիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ