Եկատերինբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունը, որտեղ բավականին հաջող են հանդես գալիս մեր հանրապետության ներկայացուցիչները:
Երեկ Հայաստանի հավաքականի երկու անդամներ հաղթանակ տարան մրցակիցների նկատմամբ: Գերծանր՝ +91 կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյան- Ալեքսանդր Մրաովիչ (Ավստրիա) մենամարտում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:
Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Չեմեզի նկատմամբ իր առավելության մեջ ոչ մի կասկած չթողեց նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որին հաղթանակը շնորհվեց 5:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ