Որքան ես ապրել եմ Խորհրդային, իսկ այնուհետեւ՝ անկախ Հայաստանում, դեռեւս չի եղել բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական, որին հոդաբաշխ բացատրություն տրվեր: Ընդ որում՝ հրաժարականի մասին պարտիզանական լռություն են պահպանում թե՛ պաշտոնից հեռացողները, թե՛ նրանց «հանողները»: Սովետի ժամանակ կար «ունիվերսալ» բացատրություն՝ «առողջական խնդիրների պատճառով»: 1991 թվականից հետո բոլոր հրաժարական տվածները, կարծես թե, ֆիզիկապես առողջ են: Իսկ թե ինչ տարաձայնություններ են ունեցել նրանք իշխող խմբի եւ, մասնավորապես, առաջին դեմքի հետ, դա պարզվում է միայն, եթե հրաժարական տվածները քաղաքական պայքար են սկսում իշխանություն դեմ: Այդպես եղավ Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի, Համբարձում Գալստյանի, Դավիթ Շահնազարյանի եւ շատ-շատերի պարագայում: Իսկ, օրինակ, Վիկտոր Դալլաքյանը, լոռեցու պարզամտությամբ խոստովանելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում ոչ մի գործ չէր անում, իր «հրաժարականի ասուլիսում» խոստացել էր հուժկու ընդդիմադիր շարժում նախաձեռնել, բայց հետո, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվեց իր մտադրությունից:
Արթուր Վանեցյանը, բնականաբար, այդ դեպքը չէ. նա քաղաքական գործիչ չէ, անվտանգության կադրային սպա է, եւ, ի դեպ, ընդամենը 40 տարեկան է ու կարող էր ծառայել առնվազն եւս երկու տասնամյակ: Բայց նա նույնպես ուղիղ տեքստով չբացատրեց իր հրաժարականի պատճառները: Իր հրաժարականի տեքստում կան ակնարկներ «որոշումների տարերայնության», «գործողությունների հախուռնության», «առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի» մասին: Իմանալով մեր վարչապետի հախուռն բնավորությունը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին է: Բայց, ինչպես եւ մնացած, այս դեպքում էլ մենք անցնում ենք ենթադրությունների դաշտ: Եվ այդ դաշտում կարելի է հազար ու մի գուշակություն անել՝ սկսած նրանից, որ վարչապետը դրդում էր ԱԱԾ պետին ավելի ակտիվորեն զբաղվել «նախկինների» կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ (որպեսզի հասարակությունը «զբաղվելու թեմա» ունենա), վերջացրած նրանով, որ Փաշինյանի «հ/կ-ական» շրջապատը նրանից պահանջում էր հեռացնել «ոչ հ/կ-ական» տրամաբանությամբ աշխատող ուժային կառույցի ղեկավարին:
Եթե այդ գուշակությունները ճիշտ են, ապա «նախկիններին բռնելու» գործընթացը մոտ ժամանակներս ակտիվանալու է: Ճիշտ է, այդ իրադարձությունները այլեւս չեն կարող երկար ժամանակ բուռն քննարկումների տեղեկատվական առիթ հանդիսանալ: Գործընթացը կորցրել է իր թարմությունը: Համենայնդեպս, «ԱԱԾ» մակագրությամբ «կեպկաները» կամ շապիկներն այլեւս մեծ պահանջարկ չեն ունենա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բնակչության զգալի մասը իր ձախողումների հիմնական մեղավորը համարում է նախկին իշխանություններին՝թեև ոչնչով չեր զբաղվել: Եթե ,,նախկինների,,գործը ավարտվի նրանք կսկսեն արդեն ներկա իշխանություններին մեղադրել՝էլի ոչինչ չձեռնարկելով:Որեմն ինչու? չերկարացնել ,,նախկինների,,գործը՝թող զբաղվեն էլի…..
Լավ հայը նա չի, ով խելոք բաներ է ասում ու անում, դա ոչ հայն էլ կարող է ասել ու անել, լավ հայը նա է, ով իր սեփական հայի խելքով է շարժվում, թեկուզ եթե պարզվի որ սխալ էլ է արել, իսկ վատ հայը ինքնախաբեությամբ է զբաղված ու կարծում է ծառայելով ուրիշի ազգին ու այդ ազգից լավություններ փոխանցելով սեփական ազգին դրանով իր ազգին էլ է ծառայում: Ուրիշի կամ բարեկամ ազգին լավություն կարող ես անել, եթե սեփական օրինակով ցույց տաս սեփական ազգի հանդեպ քո սիրո ու սեփական անձով ազգի բարօրությանը հաճույքով նվիրաբվերելու պատրաստակամությամբ: Ասում են, վատ ընկերը թշնամուց էլ վատն է, թշնամուց զգուշանում ես, իսկ ընկերոջդ վրա հենվում: Աշխարհի էս թոհուբոհի մեջ հային կփրկի հայ ազգի ոչ միայն հավաքական ուժը, այլեւ հավաքական խելքը, հավաքական հարստությունն ու հավաքական ոգին ու մեր հավաքականությամբ ոչ միայն մենք մեզ կփրկենք, դեռ ուրիշներին էլ ձեռք կմեկնենք ու կփրկենք:
Դե պարզա, Վանեցյանին ստիպել են, էլի զանգի դատավորին ասի կալանքը ուզես չուզես պիտի տաս։
Էտ մարդնել չի ուզում հաջորդ իշխանափոխությունից հետո Նիկոլի հետ դատվի։
Շատ տարօրինակ է,որ այսքան ուշացումով….ոչ անհայտ ՝գաղտնալսված հեռախոսազրույցից հետո,որը ,իմիջիայլոց,դեռ չհաշված բովանդակությունը, կարծես ՝գյալաջա էին անում երկու դուքանչիներ…որոնք մամնավորում էին Պետական առանցքային ղեկավարների, կարոզա մեզ մոտ՝ ոչ թե կադրային սով է,այլ կադրային համաճարակ,իսկ մենք տեզյակ չենք…