Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք». Արսեն Բաբայանի արձագանքը՝ Ուլիխանյանի հայտարարությանը

Սեպտեմբեր 16,2019 23:30

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել է, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։

Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»:

Ուլիխանյանի հայտարարությանն արձագանքել է իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը՝ նշելով.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հայտարարում է «Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ»:

Փաստորեն, ԱԺ կողմից ընդունված օրենքները չեն կարող ճանաչվել հակասահմանադրական, Հանրապետության նախագահը չի կարող կիրառել իր վետոյի իրավունքը, վարչական դատարանը չի կարող անվավեր ճանաչել ԱԺ նախագահի կարգադրությունները, ԱԺ քաղաքական մեծամասնության քիմքին տհաճ որոշում որևէ դատարան չի կարող կայացնել:

Պատգամավորի կողմից իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման, դատական համակարգի անկախության ոտնահարման և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչի ավելի վառ օրինակ երբևիցե եղե՞լ է:

ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք…»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30