«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ:
Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:
Շնորհակալություն ենք հայտնում 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայի ընթացքում:
«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը