Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը ապահովեն»,- ասել է վարչապետը:
Ջրաշենում բնակարանները կառուցվել են կառավարության 2018 թվականի աղետի գոտու բնարականաշինության ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ այդ նպատակով հատկացվել էր 440 մլն դրամ: Լոռու մարզում 2018 թվականի ծրագրով կառուցվում է 44 բնակարան:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը հատկացրել է ևս 3 մլրդ դրամ` աղետի գոտու խնդիրը լուծելու նպատակով:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ