Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

46 օր կոմայի մեջ է, ասում են` հիվանդանոցից տարեք. Արսեն Մկրտչյան

Սեպտեմբեր 16,2019 17:43

Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել ՀՀ սահմանների պաշտպանության և ԱՀ մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակից բխող խախտվող իրավունքների վրա:

Իմ մտերիմ, զինակից ընկերներից մեկի առողջական վիճակը լավ չէ, մարդ, ով մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանական մարտերին և ԱՀ մարտական գործողություններին, այժմ արդեն 46 օր է ինչ գտնվում է ՀՀ հայտնի ԲԿ-ներից մեկում, որտեղ նրան տեղափոխել են սրտի սուր ինֆարկտով, որից հետո կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, սակայն նրա մոտ առաջացած թթվածնային քաղցից գլխուղեղը անդառնալիորեն վնասվել է, այս ամենից հետո ազատամարտիկը հայտնվել է կոմատոզ վիճակում:

Այժմ ԲԿ վերակենդանացման բաժանմունքից հարազատներին առաջարկում են (ինչու չէ նաև պարտադրում) կոմայի մեջ գտնվող հայրենիքի պաշտպանին դուրս գրել հիվանդանոցից, որպեսզի նրան տանեն տուն՝ պատճառաբանելով, որ քանի որ այլևս որևէ բան անելը անիմաստ է և, ըստ էության, նրան միայն խնամում են, իսկ անհետաձգելի բժշկական միջամտություններ այլևս չկան (չնայած, որ հիվանդի ճնշումը տատանվում է օրեկան մի քանի անգամ), ուստի պետք է յուրաքանչյուր օրվա համար վճարել 40.000 ՀՀ դրամ, իսկ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակից բխող արտոնություններից մտերիմս չի կարողանում օգտվել, քանի որ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում հրաժարվում են որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ տրամադրել պատճառաբանելով, որ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձանց համապատասխան կարգավիճակը, որը տրվել է կառավարության 2000թ. նոյեմբերի 27-N 778 որոշմամբ հաստատված կարգի համաձայն այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի, քանի որ նշված միջգերատեսչական հանձնաժողովը չի գործում և հայտնի չէ, թե երբ կկազմավորվի նորը:

Ստեղծված անելանելի իրավիճակում առնվազն անհասկանալի է, թե հայրենիքի համար արյուն թափած մարդու վիճակը ինչ պիտի լինի, էլ չեմ ասում նրա հարազատների վիճակը, քանզի ըստ ավանդույթի կամավորականները մեծ կապիտալներ չեն դիզել և երկրին միայն տվել են, և ոչինչ չեն ստացել փոխարենը: Բնականաբար ընտանիքի անդամները օրեկան 40.000 ՀՀ դրամ խնամքի համար վճարելու հնարավորություն չունեն, չունեն նաև դրանից 2-3 մասը վճարելու հնարավորությունը, իսկ քանի որ փառքի միակ ժառանգները 2 դուստրն են, որոնք նույնիսկ մեծ ցանկության դեպքում թեկուզ և ֆիզիկապես չեն կարող ապահովվել անհրաժեշտ խնամքը, էլ չեմ խոսում նրանց նյութական վիճակի մասին:

Մի՞թե մենք այնքան ենք անտարբերացել, որ թույլ ենք տալու մեր «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ» մնալ նման անելանելի վիճակներում, մի՞թե սա է մեր նոր Հայաստանի ներկան, որի հիման վրա և սարսափում եմ պատկերացնել նաև ապագան, որտեղ աշխատում են անտարբեր, դաժան, աթոռի վրա դողացող և ոչ մի բան, ըստ էության, չլուծող անձիք:

Սրանով ուզում եմ հրավիրել կառավարության ուշադրությունը, և ակնկալում եմ հանրության աջակցությունը ազատամարտիկներին` ի դեմս մարտական ընկերոջս, աջակցելու համար:


Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30