Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը

Սեպտեմբեր 16,2019 17:36

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Ինչպես հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը RealTV-ին տված հարցազրույցում:

«Ադրբեջանն այս պահին չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով»,-ասել է նա:

Հաջիևը ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Ադրբեջանը սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Հայաստանի»: Նա միևնույն ժամանակ նշել է, որ «Ադրբեջանը ուշադիր հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և կազմակերպությունում քննարկվող հարցերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը Երևանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդ դառնա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն էլ իր հերթին նշել էր, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ մեկի համար փակ չեն, բայց որոշումները կայացվում են կոնսենսուսով:

 

 

Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30