Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գիտենք, թե ով է ՍԴ նախագահը». Փաշինյանը Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ապօրինի է որակում

Սեպտեմբեր 16,2019 17:32

«Շատ իրավաբաններ պնդում են, որ ՍԴ այդ որոշումն ապօրինի է: Ես սկզբից զգույշ էի մոտենում հարցին, բայց ՍԴ երկու անդամների կարծիքը խոսում է այն մասին, որ ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՍԴ որոշման՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչվել է Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։

Փաշինյանը նշեց. «Թե ինչու է ՍԴ-ն այդ որոշումը կայացրել, պարզ է: Գիտեք, թե ով է ՍԴ նախագահը, թե ինչպես է նա դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով ու ում համար: Իսկ այդ երկու դատավորներից երկուսը Մարտի 1–ի հետ ուղիղ կապ ունեն և ինքնաբացարկ չեն հայտնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30