«Մարտի 1-ի գործը, այո, բացահայտված է: Զինվորներին կանգնեցրել են մեր պատուհանների տակ եւ հրամայել կրակել, իսկ հիմա փորձում են խուսափել պատասխանատվությունից»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր զինվորներին որպես վարձկան են օգտագործել: Ոչ բոլոր հանգամանքներն են մինչեւ վերջ պարզաբանված նաեւ այն պատճառով, որ քննչական խումբն ապացույցները կեղծել է: Տեղում կրակված փամփուշտները փոխարինվել են այլ տեղում հաջորդ օրը կրակված փամփուշտներով»,-նշեց Փաշինյանը, ապա հավելեց,-«աշխարհի շատ երկրներում սպանությունները երկար ժամանակ չեն բացահայտվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև