Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան. Այս պահից սկսած ես համարում եմ, որ կաշկանդված չեմ բոլոր մանրամասներով ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարի տեսչական ստուգման ընթացքում

Սեպտեմբեր 16,2019 17:18

Լոռիում Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել, լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Ամուլսարի և այլ հանքավայրերի վերաբերյալ տեսչական ստուգումներին: Նա նշել է, որ տեսչությունն ունեցել է բոլոր լիազորությունները (ուշադիր խնդրում եմ՝ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) բացահայտելու Ամուլսարում եղած իրավախախտումները:

Նա “ծիծաղելի” է բնութագրել Ամուլսարում իրականացված ստուգման ակտը նշելով, որ ես “չեմ կարողացել” բացահայտել լուրջ խախտումներ: Ախթալայի վերաբերյալ հարցին պատասխանելիս նշել է, որ ես մեկ տարի (իրականում՝ ուղիղ յոթ ամիս) աշխատել եմ որպես տեսչության պետ ու պետք է պատասխանեմ, թե ինչու՞ մյուս հանքերում ստուգումներ չեմ արել:

Այս պահից սկսած ես համարում եմ, որ կաշկանդված չեմ բոլոր մանրամասներով ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարի տեսչական ստուգման ընթացքում, ի՞նչ ճնշումներ են իմ նկատմամբ եղել, ու՞մ կողմից և ի՞նչ դրսևորումներով: Ախթալայի վերաբերյալ հարցին ի պատասխան ասում է, որ ես պատասխանեմ, թե ինչու՞ այլ հանքերում ստուգումներ չեն եղել: Քաջարանի մասին մոռացել է երևի, որ Հայաստանի հանքարդյունաբերության 90 տոկոսն է, որտեղ տեսչությունը հսկայածավալ խախտումներ է արձանագրել, և որի վերաբերյալ նույն ինքը չթողեց ստուգման արդյունքներին համարժեք որոշում ընդունեմ՝ առանց մեկնաբանության աշխատանքից ազատելով: Նույնիսկ իր հետ չհասցրեցի խախտումների ծավալն ու իրավական բնույթը քննարկել, որովհետև դրանից հետո դժվար էր լինելու որոշումից բխող հետևանքներն ինձ վրա բարդել:

Հ.Գ. Ընկերներիս խնդրում եմ ինձ չբերել “զսպվածության” դաշտ: Էս մարդը կամ վախկոտ բանսարկուա, կամ էնքան անուղեղ, որ ոնց ուզում են, մատերի վրա ֆռռացնում են:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
նախկին ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30