«Կարծում եմ՝ բանակցային սեղանի շուրջ է պետք լուծել Արցախի հարցը: ՀՀ-ն եւ Արցախը սպառնալիքների ներքո չեն գնալու Արցախի հարցի կարգավորմանը: Սպառնալու միջոցով լուծում պարտադրելը պետք է դադարեցվի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք հարցի կարգավորմանը հասնել, ոչ թե «ձեւ անել»: Իրական քննարկումների մասին է խոսքը, որը կբերի հարցի կարգավորմանը, ոչ թե ունքը սարքելու փոխարեն աչքը հանելուն»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ